Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Ford Transit-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են Ford Transit-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ
Փետրվար 7 15:00 2018

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Ford Transit մակնիշի 41 OV 777 համարանիշի և Mercedes մակնիշի 35 PF 174 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բիթլիս» հյուրանոցառեստորանային համալիրի աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

ՃՈ-ն պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Գեղամ Ծռուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով չթույլատրված վայրից փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը։