Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին


Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Փետրվար 7 17:01 2018

Փետրվարի 6-ին, ժամը 23:42-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի 33 DO 786 պետհամարանիշով (վարորդ՝ Է. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: