Հրդեհ ավտոմեքենայում


Հրդեհ ավտոմեքենայում
Փետրվար 6 16:01 2018

Փետրվարի 6-ին, ժամը 12:23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Երզնկա գյուղից Ներքին Երզնկա տանող ավտոճանապարհին այրվում է «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:45-ին, մարվել՝ 12:58-ին:

Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել են «ՎԱԶ-2104» մակնիշի 35 GC 509 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ և անվադողերը՝ մասամբ: