Արտաշատում 4 կանայք ծեծել են իրար


Արտաշատում 4 կանայք ծեծել են իրար
Փետրվար 6 15:20 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 5-ին, կանանց մասնակցությամբ ծեծռկտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է հնչել, որ Արտաշատ քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց մի քանի կանայք վիճաբանում են և իրար հարվածներ հասցնում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրից Արտաշատի Ոստիկանություն են տեղափոխել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչնր՝ 47-ամյա Գայանե Մանուկյանին, 22-ամյա Կարինե Մելիքյանին, 45-ամյա Աննա Արամյանին և մշտական բնակության վայր չունեցող 56-ամյա Սիրանույշ Դավթյանին։ Պարզվել է, որ նշված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով միմյանց մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Բոլոր կանանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր։ 



loading...