Երեւանում մեքենան բախվել է ծառին․ կան վիրավորներ


Երեւանում մեքենան բախվել է ծառին․ կան վիրավորներ
Փետրվար 6 07:11 2018

Փետրվարի 5-ին, ժամը 23:10-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Եռաբլրի կամրջի մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի 50 XX 109 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ.
Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ` 1988 թ. ծնված Մ. Ն.-ը և 1993 թ. ծնված Ս. Մ.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: