Դոլարի փոխարժեքն աննշան աճել է, եվրոն ու ռուբլին էժանացել են


Դոլարի փոխարժեքն աննշան աճել է, եվրոն ու ռուբլին էժանացել են
Հունվար 29 13:14 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 29-ին, կազմել է 480.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 596.63 դրամ (նվազել է 1.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 677.76 դրամ (նվազել է 7.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.54 դրամ (նվազել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 268.89 դրամ, ոսկի՝ 20,910.57 դրամ, պլատին՝ 15,715.96 դրամ։

Հունվարի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: