Պայթյուն Բաքվի կենտրոնում․ կան զոհեր (լուսանկարներ)


Պայթյուն Բաքվի կենտրոնում․ կան զոհեր (լուսանկարներ)
Հունվար 27 10:40 2018

Բաքվի կենտրոնում՝ «մայիսի 28»-ի մետրոյի կայարանի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է РИА "Новости"-ն։

Ականտեսները պատմել են, որ Դիլյարա Ալիևայի անվան փողոցում գտնվող բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել գազի պայթյունի պատճառով: Մոտակա առևտրի կենտրոնին մեծ վնաս է հասցվել:

Հրդեհը բռնկվել է տնտեսական ապրանքների խանութի առաջին հարկում: Պատճառը գազի արտահոսքն է եղել:

Միջադեպի հետևանքով 2 մարդ է զոհվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

Պայթյուն Բաքվի կենտրոնում. կան զոհեր

Պայթյուն Բաքվի կենտրոնում. կան զոհեր

 



loading...