«Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել


«Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել
Հունվար 23 22:30 2018

«Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակից Անաստասիա Տրյանինան խոշոր ավտովթարի հեղինակ է դարձել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ գեղեցկության մրցույթի 20-ամյա մասնակիցը իր վարած KIA Rio մակնիշի ավտոմեքենյով Սվերդլովսկի շրջանում՝ Եկատերինբուրգ-Տյումեն ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ընթացող Lada-ին, որի մեջ գտնվող 3 ուղևորները, ընդ որում՝ 3-ամյա աղջիկ երեխա, տեղում մահացել են, իսկ ևս 2 հոգի մարմնական ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: Ավտովթարի հետևանքով մահացել է նաև KIA Rio-ի ուղևորներից մեկը, իսկ վարորդ Ա. Տրյանինան, ով վարորդական իրավունքը ստացել էր վթարից 3 ամիս առաջ՝ մեկնելիս է եղել ծնողների տուն՝ Ասբեստ: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին, սակայն 20-ամյա Անաստասիան մինչ օրս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից վիճակում: