Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից

Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից
Հունվար 23 21:28 2018

Կատալոնական «Բարսելոնան» հաստատել է, որ թիմի պաշտպան Խավիեր Մասկերանոն լքում է ակումբը:

Վաղը` հունվարի 24-ին կկայանա արգենտինացի ֆուտբոլիստի հրաժեշտի միջոցառումը:

Հունվարի 25-ին, երբ «Բարսելոնան» կմրցի «Էսպանյոլի» հետ, Մասկերանոն հրաժեշտ կտա երկրպագուներին:

Սպասվում է, որ 33-ամյա Մասկերանոն կարիերան կշարունակի չինական «Հեբեյ Չայնա Ֆորչունի» կազմում:

«Բարսելոնայում» անցկացրած 7,5 տարվա ընթացքում Մասկերանոն նվաճել է 18 տիտղոս և մասնակցել է պաշտոնական 334 հանդիպման: