ՀԱԿ-ը պատրաստվում է խաղաղության շարժում կազմակերպել․ «Ժամանակ»

ՀԱԿ-ը պատրաստվում է խաղաղության շարժում կազմակերպել․ «Ժամանակ»
Հունվար 23 09:06 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ-ը պատրաստվում է խաղաղության շարժում կազմակերպել: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Բարեղամյանը. «Ժամանակի ընթացքում խաղաղության շարժում ենք կազմակերպելու ու տեղյակ կպահենք մեր անելիքների մասին: Քանի խաղաղության խնդիրն առաջնային չէ, ու այդ հարցը չի լուծվել, մնացած ամեն ինչ խաբեություն է»:

«Անցած տարվա ապրիլի երկուսի ընտրությունների ժամանակ միակ կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսն էր, որ ժողովրդին անկեղծ ասաց, թե ինչ է սպասվում՝ կա՛մ խաղաղություն, կա՛մ պատերազմ: Մենք ժողովրդին ճիշտն ասել ենք: Հիմա սպասում ենք, թե ինչ է անելու իշխանությունը, առայժմ ոչինչ չենք նախաձեռնել, հենց նախաձեռնենք, տեղյակ կպահենք»,-նշեց ՀԱԿ վարչության անդամն ու կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում