Բաթումում Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Բաթումում Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել
Հունվար 22 21:18 2018

Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ հունվարի 21-ին կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի զոհերի հիշատակին, որին հաջորդեց խաչքարի մոտ ծաղիկների խոնարհման արարողություն՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից:

Արարողությանը՝ անմեղ նահատակների հիշատակին և ոճրագործությունները դատապարտող ելույթներով հանդես եկան Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, համայնքային «Աղբյուր» էլեկտրոնային թերթի խմբագիր Արթուր Հովհաննիսյանը: