Որևէ պատճառ չեմ տեսնում, որ ընդունելի չդառնա.Վարդանյանը՝ Սարգսյանի թեկնածության մասին

Որևէ պատճառ չեմ տեսնում, որ ընդունելի չդառնա.Վարդանյանը՝ Սարգսյանի թեկնածության մասին
Հունվար 22 11:24 2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին տեղեկացրեց, որ հանգստյան օրերին «Դաշնակցության» շրջանային համաժողովն է եղել, որին մասնակցել են տարբեր կառույցների ղեկավարները: «Այս տարվա ընթացքում սա երրորդն էր»,-ասաց նա:

Աժ անցնած նիստից նա առանձնացրեց այն, որ կար սահմանադրական օրենքի քվեարկության, և ի տարբերություն նախորդ նիստերի, երբ սահմանադրական օրենքներն ընդունվում էին 63 ձայնով, այս անգամ այն հավաքեց 84 ձայն: «Սա դրական երևույթ է»:

Ինչ վերաբերում է «Հանրապետականի» կողմից ներկայացված  նախագահի թեկնածուին, ապա Վարդանյանն ասաց, թե  շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել՝ իր մասնագիտական, մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով:

Նա նկատեց, որ շատ է քննադատվում այն, որ նախագահի թեկնածուն քաղաքականության չի զբաղվել, սակայն դա նա խնդիր չհամարեց:

ՀՅԴ-ը նախագահի թեկնածուի հետ կունենա պաշտոնական հանդիպում, արդեն ոչ պաշտոնական հանդիպում եղել է:

«Այդ հանդիպումների ընթացքում ևս ամեն ինչ կհստականա, և պարոն Արմեն Սարգսյանի թեկնածությունը կդրվի ԱԺ քվեարկությանը:

Քաղաքականությամբ չզբաղվել ասվածով նկատի է առնվում կուսակցական չլինելը»: Հարցին, թե այսինքն՝ ՀՅԴ-ի համար Արմեն Սարգսյանն ընդունելի թեկնածու է, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Որևէ պատճառ չեմ տեսնում, որ ընդունելի չդառնա»: