Շինանյութի Սերգեի որդին ազատության մեջ է

Շինանյութի Սերգեի որդին ազատության մեջ է
Հունվար 21 18:54 2018

Կիևում առևանգված գործարար Սերգեյ Մանուկյանի որդուն ու նրա ընկերոջը հայտնաբերել են։ Այս մասին ​​​ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։
Ընկերներ ուրախ նորություն ունենք։ Կիևում 2017թվականի նոյեմբերի 12-ին առևանգված ՀՀ քաղաքացիներ Արմանն ու Սամվելն ազատության մեջ են Մանրամասներ դեռևս չեմ կարող հայտնել: Լավ է, երբ ամեն ինչ լավ է ավարտվում: