Կենդանակերպի բոլոր նշանների մասին զվարճալի, բայց ճշգրիտ 10 արտահայտություններ


Կենդանակերպի բոլոր նշանների մասին զվարճալի, բայց ճշգրիտ 10 արտահայտություններ
Հունվար 21 20:14 2018

Հորոսկոպն ունի հարաբերական բնույթ. ոչ բոլորին է այն ճիշտ թվում, ու ոչ բոլորն են հավատում հորոսկոպին, բայց գրեթե բոլորն էլ այն կարդում են: «Մեկ էլ տեսար համընկավ», – մտածում ենք մենք հերթական հորոսկոպը կարդալիս. չէ որ ամեն անգամ մենք ակնկալում ենք, որ ինչ-որ բան կհամընկնի մեր բնավորության ու ապագա իրադարձությունների հետ: Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր բնավորությունն ու կյանքի սկզբունքները: Եթե կարճ ու կոնկրետ բնութագրենք կենդանակերպի նշանները՝ հումորով մոտենալով այդ հարցին, ապա կստացվի այսպես.


Խոյեր

Ավելի լավ է ինձ հետ չվիճեք:
Գործում եմ այսօր, մտածում՝ վաղը:
Առաջ, միայն առաջ. արգելակները ստեղծվել են միայն վախկոտների համար:
Ծերությու՞ն, ո՛չ, չեմ լսել դրա մասին:
Միևնույն է՝ ինձանից լավ ոչինչ չես կարող անել:
Կարող ես շարունակությունն էլ չպատմել. արդեն գիտեմ:
Համառությունը հանցանք չէ, այն իմ արժանիքներից է:
Իրավիճակը հսկողության տակ է, իսկ զգացմունքները՝ ոչ:
Մեկ խոյը ղեկավար է, իսկ երկուսն արդեն չափազանց շատ է:
Առաջինը չեմ հարձակվում, բայց պատասխան տալու ժամանակ 10 անգամ ավելի շատ եմ հարվածում:


Ցուլեր

Խնջույքի ժամանակ էլ կարող ենք խնայողություն անել:
Ուրիշինը պետք չէ, իսկ իմը ոչ ոքի չեմ տա:
Բոլորը մնում են իրենց կարծիքին, բայց վիճել պետք չէ:
Ամոթ է լավ հարմարված մարդուն իր տեղից հանելը:
Բազմոցն ավելի լավ է քան բնական միջավայրը:
Ուտելը լուրջ ու կարևոր գործ է:
Ինչքան անաղմուկ գնաս, այնքան ավելի երկար կգնաս:
Շրջապատի մարդկանց հաշվին կարող ենք խնայել մեր ուժերը:
Տանել չեմ կարողանում գումարի հետ վիճելը:
Համտես անողը միշտ ես եմ:


Երկվորյակներ

Երեկվանից արդեն երեք անգամ փոխվել է տրամադրությունս:
Տեղեկացված լինելն արդեն հաջողության կեսն է:
Ես իրավիճակը միանգամից երկու կողմից կզննեմ:
Հասցնում են լինել ամենուր:
Գաղափարը միշտ պետք է թարմ լինի:
Ամեն ինչից վերցնում եմ 3 հատ. անպայման պետք կգա:
Ես ամեն ինչ հասցրել եմ, քանի որ շտապել եմ ճիշտ ժամանակին:
Կյանքում միշտ արագ եմ շարժվում. արդյոք դրա համար պե՞տք է մեղադրել ինձ:
Կարող եմ խոսել նույնիսկ առանց մտածելու, բայց մեկ է՝ ես ոչինչում մեղավոր չեմ:
Քանակն ավելի կարևոր է, քան որակը:


Խեցգետիններ

Իմ տունն իմ ամրոցն է:
Ես հոգ կտանեմ բոլորի մասին:
Միշտ պետք է ունենալ համբերություն ու տաք գուլպաներ:
Տանը նույնիսկ խանութից գնած աղցանն է համեղ:
Եթե ժամացույցը կանգնում է, ապա օրվա ընթացքում 2 անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս: Մենք էլ կանգնենք:
Հոգին ջերմացնում է սառնարանը, իհարկե, եթե այն լիքն է:
Ես այնքան էլ հարուստ չեմ, որ էժան իրեր գնեմ:
Սիրում եմ մեկուսացված վայրերը:
Երբեք չեմ հրաժարվի անցյալից, եթե նույնիսկ այն ինձ ստիպում է տխրել:
Այս վերարկուն լավը չէ. այն պատռվեց. հետո ինչ, որ այն 10 տարի առաջ էի գնել:


Առյուծներ

Եկեք իմ ետևից, ես ամեն ինչ գիտեմ:
Թիկունք լինել ինչ-որ մեկին. հաճույքով պատրաստ եմ, բայց ինձ օգնություն պետք չէ:
Հաճելի շարժուձևը իմ գրավականն է:
Ես եմ արևը:
Ինձ պետք է պատիվ տաք:
Ավելի հաճելի է գումարի հետ վիճելը, քան այն վաստակելը:
Ինչի՞ է տանը պետք դաշնամուրը, եթե կարող ենք գնել ռոյալ:
Հոգով ես բռնապետ եմ, բայց շատ հաճելի եմ:
Իմ նախագծերն ամենամեծն են:
Նայեք ինձ, սիրեք ինձ. չէ որ ես ձերն եմ:


Կույսեր

Առանց ջանքերի նույնիսկ փոքրիկ լճակից ձուկ չես կարող բռնել:
Համեստությունն արդեն զարդարում է մեզ, այլևս ուրիշ զարդարանք մեզ պետք չէ:
Յուրաքանչյուրը պետք է իր օրինակով օրինակ ծառայի մյուսներին:
Ե՛վ գլխումս, և՛ խոհանոցում պետք է միշտ կարգուկանոն լինի:
Սպասում եմ սիրո տրամաբանական հիմնավորմանը:
Այս զամբյուղը պետք է 1 մմ ձախ դրվի:
Ինձ այգի պետք չէ, ծաղիկներով փոքրիկ մարգն էլ է բավական:
Ես արդեն ծրագիր եմ կազմել, թե ինչպես պետք է դու ապրես:
Ես կույս եմ, դա արդեն նշանակում է, որ ես տեղով համարձակություն եմ:
Լավ մարդը հեռվից էլ է երևում. ինձ տեսնու՞մ եք:


Կշեռքներ

Ես միայնակ դա չեմ անի:
Վիճելը հաճելի չէ, և բացի այդ հարկ էլ չկա:
Հաղթիր՝ համաձայնվելով մյուսների հետ:
Սկզբունքային լինում են միայն հիմարները:
Խաբեության մեջ կարող եմ ներքաշել նույնիսկ սրբերին:
Իմ գեղեցկությունը կփրկի աշխարհը:
Այսօր դրա տրամադրությունը չունեմ:
Ամենաբարդը ընտրելն է:
Զրպարտությունն այնքան էլ ահավոր չէ:
Չգիտեմ՝ այսօր ում կողմից եմ խաղում:


Կարիճներ

Ու՞մ խայթեմ:
Ցանկացած իրադարձության մեջ կան թաքնված մանրամասներ:
Քեզ հետո կժպտամ: Եթե իհարկե ցանկանաս:
Ներքին կրքերն ինձ հանգիստ չեն տալիս:
Իմ ներքին հակասությունները տեսանելի են նույնիսկ այն ժամանակ, երբ քնած եմ:
Եթե սիրել, ապա միայն կռվի դաշտում:
Ոչ բոլորը կարող են դիմանալ իմ հայացքին, իսկ բնավորությանը…
Ասպետականությունն իմ ամենալավ հատկությունն է:
Ես հոգով Օթելլո եմ, բայց իհարկե՝ բարի:
Ես նման եմ կակտուսի, ոմանց համար նույնիսկ ծաղկում եմ:


Աղեղնավորներ

Լավ մարդիկ պետք է շատ լինեն:
Ներում եմ բոլոր պարտքերս:
Ուզում եմ տեսնել ամբողջ աշխարհը:
Խնդրում ամենակարևորը դրա մեծոթյունն է:
Հոգով ես արքայազն եմ կամ արքայադուստր, կամ էլ մոխրագույն գայլ:
Եթե բարկանում եք, ապա հաստատ ոչ իմ վրա:
Խղճի խայթն ինձ չի վերաբերվում:
Բոլոր հարցերը կլուծվեն ընթացքում:
Ես կարող եմ խախտել ասածս, բայց այդ շքեղությունը քեզ համար չէ:
Բոլորս գցում ենք գլխարկները:


Այծեղջյուրներ

Սիրում եմ երկար հեռավորություններ:
Կարող եմ ամեն ինչ միայնակ անել:
Բոլորը ձեռքից գնում են, իսկ ինձ բռնում են:
Ինձ մոտ հաջողվում է ամեն ինչ, եթե շատ ենթականեր եմ ունենում:
Կյանքը պետք է ընթանա նախագծի համաձայն:
Ճանապարհորդների ներկայությունն ավելի լավ է, քան տվյալ երկիր այցելելը:
Իսկական այծեղջյուրը կոնյակի նման տարբերվում է մյուսներից:
Ես պետք է վերևից նայեմ, որ տեսնեմ իմ ճանապարհը:
Տարիներն անցնում են, իսկ ես միայն երիտասարդանում եմ:
Ես այնքան էլ փոքրիկ չեմ , ինչպես դուք եք մտածում:


Ջրհոսներ

Չեմ ուզում մյուսներին նման լինել և չեմ էլ լինի:
Քեզ մնում է միայն լինել այնպիսին, ինչպիսին ես պատկերացրել եմ:
Նախապաշարումները հիմարություններ են:
Ապագան հիանալի է:
Դժվար է հրեշտակ լինելը, բայց անձամբ ինձ շատ անհրաժեշտ է:
Ես շատ ու շատ բարի մտադրություններ ունեմ:
Ինչիս են պետք ձեր սովորությունները, եթե ես կարող եմ իմը ստեղծել:
Նախ ընկերները, հետո՝ ընտանիքը…եթե իհարկե ժամանակ մնա:
Սե՞քս… եթե իհարկե այլ զվարճանք չկա:
Ես բարության վառ օրինակ եմ:


Ձկներ

Ցավակցելն ամենալավ օգնությունն է:
Ես չեմ կարող ձեզ մերժել, հատկապես, եթե ցանկանում եք ինձ օգնել:
Կարգուկանոնը անհետաքրքիր մարդկանց համար է:
Գործը վաղվան մի թողեք, այլ հետաձգեք 3 օրով:
Մի՞թե ես խոստացել եմ:
Աշխատել պետք է դանդաղ ու հանգիստ:
Պատրաստ եմ հասկանալ բոլորին, բայց ոչ ինձ:
Փորձությունն իմ խաչն է:
Բոլորին հայտին է, որ ես զբաղված եմ, բայց նրանք հազիվ թե իմանան՝ ինչով:
Եթե ինձ վրա ճնշում գործադրես, ապա ես հաստատ կճողոպրեմ: