Նրբություններ, որոնք անհրաժեշտ է իմանալ սիրած էակի ծնողների հետ ծանոթանալիս


Նրբություններ, որոնք անհրաժեշտ է իմանալ սիրած էակի ծնողների հետ ծանոթանալիս
Հունվար 21 21:41 2018

Ժպտացեք: Ժպիտը հենց առաջին պահերից կտրամադրի նրա ծնողներին դեպի Ձեզ: Բայց այստեղ կա մի շատ կարեւոր հանգամանք՝ այն պետք է անկեղծ լինի:
Հագնվեք միջավայրին համապատասխան: Եթե ծանոթությունը ռեստորանում է լինելու, ապա ճոխ զգեստն ավելորդ չի լինի: Իսկ եթե գնալու եք նրանց տուն, ապա հագեք նոր առօրյա զգեստ կամ կոստյում:
Չխոսեք սիրած էակի թերություններից: Իհարկե, նա թերություններ կունենա, բայց, երբ Ձեզ հարցնեն, կարիք չկա խոսել դրանց մասին եւ բարձրաձայնել. նրա ծնողներին դա դուր չի գա: Այնպես որ, նման պահերին նրբանկատորեն փոխեք թեման, կատակեք կամ էլ խոսեք նրանց տղայի առավելություններից:
Եղեք անկաշկանդ: Պատմեք Ձեր մասին, հարցեր տվեք, ուշադիր լսեք, բարձրացրեք Ձեզ հետաքրքրող թեմաներ:
Եվ ամենակարեւորը՝ եղեք այնպիսին, ինչպիսին կաք`անկեղծությունը միշտ էլ գնահատվում է: