Փաստեր, որոնք ամբողջ կյանքում թաքցնում են ձեր մայրերը ձեզանից


Փաստեր, որոնք ամբողջ կյանքում թաքցնում են ձեր մայրերը ձեզանից
Հունվար 21 22:11 2018

Մայրը մեզ կյանք է նվիրել: Նա երբեք չի դադարի մեզ հոգ տանել: Մտածում է, որ չսառչենք, քաղցած չմնանք: Լավ ենք քնել արդյոք, ինչպես անցավ օրը: Նրան հետաքրքիր է ամեն ինչ: Երբեմն մենք նրան կոպտում ենք, նեղացնում, չհասկանալով, որ ցավ ենք պատճառում: Սակայն կան որոշ երևույթներ, որոնք մայրը գաղտնի է պահում ևերբեք չի ասում բարձրաձայն:


Դու ես նրա արտասվելու պատճառը՝ նա լաց եղավ, երբ իմացավ, որ հղի է, երբ առաջին անգամ քեզ տեսավ, արտասվելով ուրախանում և տխրում էր քո հաջողություններով և սխալներով:
Նա շատ է ցանկանում ուտել տորթի վերջին կտորը՝ սակայն կհրաժարվի, եթե տեսնի,որ դու ես ցանկանում ուտել:
Նա միշտ անհանգստացել է քո մասին՝ նույնիսկ քո ծնվելուց առաջ նա փորձում էր քեզ գոհացնել: Մայրը միշտ կսպասի, միշտ կողքիդ կլինի:
Նա միշտ ցավ է զգացել՝ հիմնականում ծննդաբերության ժամանակ: Սակայն ամիսներ անց ոչինչ չփոխվեց: Քո անքուն գիշերները, լացը, նրան միշտ ցավ էին պատճառում:
Երբեմն նա քեզ նյարդայնացնում է, չափազանց հոգատարություն է ցուցաբերում: Երբեմն չի գուշակի, թե ինչ է քեզ իրոք անհրաժեշտ: Բայց նա փորձում է, ամբողջ ուժով է փորձում գոհացնել քեզ:
Նա սիրում է քեզ հետևել՝ քեզանից հնարավոր չէ աչք կտրել: Հիմնականում քո ժպիտից, որը դու նրան նվիրում ես առավոտյան:
Երբ դու լաց ես լինում, նրա աշխարհը փլվում է՝ քո յուրաքանչյուր արցունքը խոցում է նրա սիրտը: Մայրը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի դու նորից ժպտաս:
Նա դժվարանում է քեզ բաց թողնել՝ նա քեզ գիտի ամենաառաջին քայլից: Նա գիտի քո ամեն քայլը: Նրան դժվար է հասկանալ, որ մի օր պետք է ամուսնանաս ,գնաս: Չնայած ամեն ցավի, քո մայրը սիրում է քեզ:
Նա նորից կգնար այդ քայլին՝ չնայած այն ցավին, կոպտությանն ու վատ խոսքերին, որոնք հնչեցրել ես դու նրա ուղղությամբ, նա նորից կհամաձայնվեր սկսկել ամեն ինչ, սկզբից մինչև վերջ:
Մենք մտածում ենք, թե գիտենք մեր մայրերին: Շատ հաճախ նրանք ամեն ինչ գաղտնի են պահում: Երբեմն փորձելով գրավել մեկի ուշադրությունը, մոռանում ենք մայրական անկեղծ և նվիրված սիրո մասին:
Մայրն այն լույսն է, որն ուղեկցում է մեզ մեր ամբողջ կյանքի ընթացքում:



loading...