Ինչպես երկարեցնել նոթբուքի կյանքը: 5 օգտակար խորհուրդ

Ինչպես երկարեցնել նոթբուքի կյանքը: 5 օգտակար խորհուրդ
Հունվար 21 18:00 2018

Շատ մարդիկ նախընտրում են օգտվել նոթբուքներից, այլ ոչ թե ստացիոնար համակարգիչներից: Նրանց գրավում է կոմպակտությունն ու շարժունությունը: Եվ ամենակարևորը՝ վերը նշվածից բացի այն ունի ստանդարտ համակարգչի բոլոր առավելությունները:
Նույն ժամանակ նոթբուքների պորտատիվությունը զգալիորեն մեծացնում է վնասման հավանականությունը: Այն խոցելի է նաև ընկնելուց, խոնավությունից և գերտաքացումից և այդ ամենը զգալիորեն նվազեցնում են նոթբուքի օգտագործման ժամկետը:
Հետևյալ խորհուրդները կօգնեն ձեզ խուսափել թանկարժեք վերանորոգումներից և երկարեցնել նոթբուքի օգտագործման ժամկետը:


1. Պահեք ձեր նոթբուքը (պլանշետը, սմարթֆոնը) սառը տեղ և այն երկար կծառայի

Գերտաքացումը՝ դա էլեկտրոնիկայի մեծ թշնամին է: Օրինակ, գերշոգը կարող է բերել էկրանի վնասման, մարտկոցի օգտագործման ժամկետի կրճատման, կամ նույնիսկ սարքի մեջի սոսնձի հալման:
Եվ սա տաքության դեռ բոլոր բոցսական կողմերը չեն: Տաքացումից մետաղը ընդլայնվում է, իսկ սառեցումից սեղմվում: Դա նշանակում է, որ նոթբուքի բոլոր լարերն ու մետաղյա մասերը անընդհատ ընդլայվում և սեղմվում են, որն էլ կարող է բերել սարքի հիմնական մասերի խափանման:


2. Ձեռք բերեք շապիկ (չեխոլ)

Գոյություն ունեն հատուկ շապիկներ, որոնք ամրացվում են նոթբուքի վրա և այդպիսով հավելյալ պաշտպանում վնասումներից, քերծվածքներից:


3. Մաքուր պահեք նոթբուքը

Եթե դուք ժամանակ առ ժամանակ մաքրում եք ձեր նոթբուքը, ապա ամենայն հավանականությամբ այն դեռ երկար կծառայի ձեզ: Որովհետև փոշին նոթբուքների հիմնական խափանման պատճառներից մեկն է:
Սակայն դա ամենևին չի նշանակում որ պետք է անընդհատ ինտենսիվ կերպով մաքրել սարքը: Բավական է ընդամենը սեղմված օդով լի փոքրիկ բալոններից փչել պորտերի մեջ, այդպիսով մաքրելով փոշուց:


4. Բարելավեք ձեր նոթբուքը SSD կրիչի օգնությամբ

Եթե ցանկանում եք բարելավել նոթբուքի արտադրողականությունը, խորհուրդ ենք տալիս ձեռք բերել այսպես կոչված պինդ կրիչներ:
SSD դիսկերի տեղադրումը, առաջինը, կմեծացնի սարքի աշխատանքի արագությունը և կփոքրացնի սարքում ջերմության անջատումը: Երկրորդ՝ պինդ կրիչը ապահովում է հավելյալ անվտանգություն՝ նոթբուքի ընկնելուց:


5.Տվեք երկրորդ կյանք ձեր նոթբուքին

Երբ ձեր նոթբուքը հնացել է, սովորաբար այդ դեպքում նրա արտադրողականությունն ու արագությունը թուլանում են: Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս նրա վրա դնել Linux օպերացիոն համակարդ, քանի որ այս ՕՀ բավական թեթև է Windows-ից: Եվ հնարավոր է, որ ձեր նոթբուքը ևս որոշ ժամանակով կյանքի կվերադառնա: