Մխիթարյանը դարձավ «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Մխիթարյանը դարձավ «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
Հունվար 17 22:44 2018

Լոնդոնի «Արսենալը» համաձայնեցրեց պայմանները ՄՅՈւ–ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։

Ինչպես նշվում է Transfer News–ի Twitter–յան էջում, Մխիթարյանը «Արսենալում» կստանա շաբաթական 130.000 ֆունտ ստեռլինգ, ինչպես նաև բոնուսներ։ Այսպիսով, Մխիթարյանը դարձավ «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Պայմանագիրը կնքվել է 4 տարի ժամկետով։