Լավացրեք լսողությունը՝ տնական մի քանի բաղադրատոմսերով

Լավացրեք լսողությունը՝ տնական մի քանի բաղադրատոմսերով
Հունվար 14 12:24 2018

Եթե ձեզ անհանգստացնում է այն փաստը, որ սկսել եք վատ լսել, ապա այս բնական բաղադրատոմսերը ձեզ համար են:


Մեղր և դարչին
Մեղրի և դարչինի խառնուրդ պատրաստեք և օգտագործեք օրական երկու անգամ՝ առավոտյան արթնանալուց հետո և քնելուց առաջ:


Կարմիր գինի և կանաչ թեյ
Մեկ գավաթ կարմիր գինին հրաշալի է սրտի, իմունային համակարգի և տրամադրության համար, քանի որ վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր գինին դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա: Կարմիր գինու բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները կարող են պաշտպանել ներքին ականջի մազերը՝ այսպիսով պաշտպանելով ականջն արտաքին ազդակների ներգործությունից: Կանաչ թեյն ունի նույն ազդեցությունը:


Սխտորի կաթիլներ
Սխտորն օգտագործվում է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Լսողության համար այն նույնպես պարզապես հրաշալի է: Պետք է մի քանի պճեղ սխտոր ճզմեք ձիթապտղի յուղի մեջ: Բամբակի միջոցով ստացված խառնուրդից մի քանի կաթիլ կաթեցրեք ականջին:


Կարմիր սոխի և սխտորի հյութ
Այս հյութը համարվում է ամենաարդյունավետը, երբ խոսք է գնում լսողությունը վերականգնելու մասին: Հյութը պատրաստելու համար պարզապես վերցրեք 30 մլ սխտորի հյութ և 30 մլ կարմիր սոխի հյութ: Օրական 1 անգամ խմեք այս հյութը: