Ավտոմեքենան արգելափակվել է

Ավտոմեքենան արգելափակվել է
Հունվար 10 16:50 2018

Հունվարի 10-ին, ժամը 07:57-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 35-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Mercedes Vito» մակնիշի առանց պետհամարանիշերի չորս ավտոմեքենա և ավտոբուս: