Ռոնալդուն ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը ժամանել է որդու և նոր ընկերուհու հետ

Ռոնալդուն ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը ժամանել է որդու և նոր ընկերուհու հետ
Հունվար 9 22:37 2017

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկել է ՖԻՖԱ-ի 2016 թվականի մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա են համաշխարհային ֆուտբոլի լեգենդներն ու ներկայիս աստղերը:

Ինչպես հայտնի է, անցած տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով մրցանակաբաշխությանը ժամանել է որդու և նոր ընկերութհու հետ:

Ինչպես նախատեսվում էր, մրցանակաբաշխությունը վարում են ամերիկացի մոդել և դերասանուհի Եվա Լոնգորիան և գերմանացի շոումեն Մարկո Շրեյլը:

Արդեն հայտնի է դարձել նաև տարվա լավագույն թիմը, որի կազմում ընդգրկվել են դարպասապահ Մաուել Նոյերը, պաշտպաններ Դանի Ալվեսը, Ժերար Պիկեն, Սերխիո Ռամոսը, Մարսելոն, կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը, Անդրես Ինիեստան, հարձակվողներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Կրիշտիանու Ռոնալդուն: