Սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն.տեսանյութ


Սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը ներկայացել է ոստիկանություն.տեսանյութ
Հունվար 9 22:16 2017

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքում փոխմարզպետի որդու սպանության վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Նորատուսի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության մեջ կասկածվողը՝ Նորատուսի բնակիչ 20-ամյա Մեխակ Հարությունյան, հունվարի 8-ին ներկայացել է ոստիկանության բաժին՝ ներկայացնելով նաեւ հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը։

Ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 7-ի կեսօրին Հայկ Հակոբյանը մահացու հրազենային վիրավորում էր ստացել իր մեքենայի մեջ։ Նա Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին էր։