Պետք է պարզաբանեն՝ ինչ հարցեր են առաջացել և ինչու են դրանք խանգարում, որպեսզի դաշինքը չկայանա. Օհանյան-Օսկանյան դաշինքը կպառակտվի՞


Պետք է պարզաբանեն՝ ինչ հարցեր են առաջացել և ինչու են դրանք խանգարում, որպեսզի դաշինքը չկայանա. Օհանյան-Օսկանյան դաշինքը կպառակտվի՞
Փետրվար 10 14:38 2017

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձևավորվող դաշինքից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նա հենց ասուլիսի վայրից զանգահարեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանին, ով հաստատել է այդ տեղեկությունը:

Armday.am-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը նշեց, որ տեղյակ չէ հայտարարության մասին: Նա պատասխանել է մեր մի քանի հարցերին:

-Դաշինքում անահամաձայնությունների փուլ է սկսվել, Պարույր Հայրիկյանն է բողոքում դանդաղկոտությունից, Արամ Սարգսյանն է դուրս գալիս: Ի՞նչ փուլ է այժմ դաշինքում, իսկապես այդքան մեծ են անհամաձայնությունները:

-Քննարկումներ են ընթանում, բնականաբար, որոշակի հարցերի շուրջ կարող են լինել նաև անհամաձայնություններ և դա ես բնական եմ համարում: Պարզապես պետք է հիշեցնեմ, որ մենք դաշինքը ստեղծելուց նաև հայտարարություն տարածեցինք, այնտեղ նշեցինք մեր մտահոգությունները տարբեր կետերից բաղկացած և ասացինք, որ այն բոլոր ուժերը, քաղաքական միավորումները , անհատները, ովքեր կիսում են մեր այս գաղափարները, դաշինքը բաց է այդ անհատների համար և իրենք կարող են միանալ մեզ և մենք կըդնունենք ի գիտություն, ինչպես օրինակ Պարույր Հայրիկյանի դեպքում եղավ: Նա հայտարարեց, որ համաձայն է մեր գաղափարների հետ և մենք ընդունեցինք դա ի գիտություն, հիմա եթե Պարույր Հայրիկյանը որոշել է հեռանալ, չմիանալ դաշինքին, մենք դա ևս կընդունենք ի գիտություն:

Ինչ վերաբերվում է այն ուժերին, որոնց հետ մենք դաշինքը ստեղծել ենք, ապա նորից եմ շեշտում, հայտարարության մեջ նշվել են այդ կետերը, որոնց շուրջ մենք դաշինքը ստեղծել ենք, այդ սկզբունքների վերաբերյալ որևէ բան չի փոխվել: Հիմա թե արդեն ներքին իրենց անձնական ինչ-որ այլ հարցեր փոխվել են, ես դրանից տեղյակ չեմ:

Ես չգիտեմ, եթե իրենց մոտ ինչ-որ անձնական հարցեր են առաջացել, դա արդեն իրենք պետք է պարզաբանեն ինչու են ադ հարցերն առաջացել և ինչ հարցեր են և ինչու են այդ հարցերը խանգարում, որպեսզի սկզբունքների շուրջ ի սկզբանե ձևավորված դաշինքը չկայանա, կամ հեռանան այդ դաշինքից: Բայց ի սկզբանե դաշինքի հիմքում դրված սկզբունքները, գաղափարները փոփոխության չեն ենթարկվել:

-Մամուլը շատ ակտիվ գրում է ԼՂՀ նախկին ՊՆ Սամվել Բաբայանի՝ դաշինքում ունեցած դերակատարման մասին: Նշվում է, որ նա է համակարգում դաշինքի աշխատանքները: Այս մասին ի՞նչ կարող եք ասել, ի վերջո, ինչ դերակատարություն ունի Բաբայանը:

-Մամուլում ընդհանրապես շատ բան է գրվում և, որպես կանոն, մեկ կենտրոնից ուղղորդված տեղեկություններ են տարածվում: Ես լսել եմ, որ պարոն Բաբայանը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում այլ հայտարարություն ես նրա կողմից չեմ լսել:

-Ընտրացուցակների և դաշինքի անվան հետ կապված ի՞նչ նորություն կա: Ե՞րբ պարզ կդառնան ընտրացուցակները, դաշինքը անուն կունենա, ինչ-որ տարբերակներ դիտարկո՞ւմ եք:

-Դաշինքը, բնականաբար, անուն ունենալու է, առանց դրա չի էլ լինի: Ընտրացուցակաների և մնացած տեխնիկական հարցերի հետ կապված մենք արդեն հստակ պատասխան կունենանք օրենքով սահմանվան ժամանակացուցյով, կտեղավորվենք այդ ժամանակցույցի մեջ: Մենք, ճիշտն ասած, հիմա մեր ծրագրային դրույթների հետ կապված ենք քննարկումներ անցկացնում, նաև ռեյտինգային թեկնածուների ընտրության հարցը և այլն: Երբ այդ հարցերը արդեն ամբողջկան տեսք ստանան, դաշինքը ընդահանուր ամբողջական տեսք ստանա, պարզ լինի, թե որ անհատների, կուսակցությունների, ՀԿ-երի հետ ենք մենք գնում ընտրությունների, այդ ժամանակ կվորոշենք դաշինքի անունը և կներկայացնենք ցուցակը, մեր ռեյտինգային թեկնածուներին:

-Արամ Սարգսյանը հեռանում է, Հայրիկյանը դժգություններ ունի, մտավախություն չկա՞, որ դաշինքի ուժեր կարող են կամաց-կամաց հեռանալ, մաղվել ու ինչ-որ առումով պառակտվի դաշինքը:

-Ընդհանրապես այդպիսի մտավախություն մենք չունենք, որովհետև ի սկզբանե, երբ ստեղծվեց «Համախմբում» կուսակցությունը, մենք հայտարարել էինք, որ կողմ ենք լայն բևեռի ձևավորմանը, որպեսզի այլընտրանք ստեղծվի իիշխանության համար, ժողովուրդն ունենա այլընտրանք ընտրության և մենք կողմնակից էինք, որպեսզի այդ համախմբումը տեղի ունենա: Բազմիցս ինքներս ենք նախաձեռնել, որպեսզի ոչ իշխանական ուժերը միավորվեն, այսինքն մենք մեր կողմից այդ առումով ամեն ինչ արել ենք և որոշակի հաջողության հասել ենք, այս պահին գոյություն ունի դաշինք, նաև ընդլայնման միտումներ կան, բանակցություններ ընթանում են տարբեր ահատների, քաղաքական ուժերի, ՀԿ-երի հետ, որ իրենք էլ միանան դաշինքին: «Համախմբումը» շարունակում է մնալ համախմբման կողմնակից, մենք հավատարիմ ենք դաշինքի ստեղման հայտարարությունում նշված սկզբունքներին, մեզ մոտ որևէ շեղում չի եղել: Հիմա թե որ կուսակցությունում ինչ շեղումներ են լինում և ինչով են դրանք պայմանավորված՝ անձնական են, անձնական չեն, թե այլ հարցեր կան, դա արդեն պետք պարզել այդ կուսակցություններից: Մենք ընթանում ենք մեր ի սկզբանե ընտրած, որդեգրած ուղիով, մեզ մոտ որևէ շեղում չկա:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կա՞ այն անունների մեջ, ում հետ բանակցություններ են գնում:

-Մենք ընդանրապես ոչ թե Արմեն Մարտիրոսյանի հետ կոնկրետ, այլ «Ժառանգության» հետ ենք վարել բազմիցս բանացկություններ և հիմա էլ այդ բանակցությունները ընթանում են: Խոսել ենք նաև ընդհանուր ծրագրային դրույթների մասին, բայց դեռևս վերջնական համաձայնության չենք հասել, հուսով ենք կհասնենք: Առաջիկայում արդեն դա պարզ կլինի:

Նշենք, որ մեզ չհաջողվեց զրուցել Արամ Սարգսյանի հետ: 

 



loading...