Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
Հունվար 9 22:16 2017

ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 9-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ քննարկումներին սելեկտորային-տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի ներկայացուցիչները:

Սելեկտորային խորհրդակցության ընթացքում ամփոփվել են Ամանորի, Սուրբ ծննդյան և հետտոնական օրերին առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության առավել բարձրացմանն ուղղված աշխատանքները: Քննարկվել է նախօրեին մեկնարկած ձմեռային զորակոչի պատշաճ և բարձր մակարդակով անցկացման միջոցառումները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Ըստ այդմ` նախանշվել են առաջիկա անելիքները, որոնց վերաբերյալ խորհրդակցության մասնակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ: