Դեկտեմբերի 13-ի աստղագուշակ


Դեկտեմբերի 13-ի աստղագուշակ
Դեկտեմբեր 13 01:04 2017

Խոյ

Վաղուց մշակած ծրագիրը կիրականանա: Դրանից հետո արդեն կարող եք նոր գործ սկսել: Այսօր հաջող օր է սիրային հարաբերությունները կարգավորելու համար:

Ցուլ

Երկու քարի արանքում կհայտնվեք: Մի կողմից աշխատավայրում ամեն ինչ հաջող կընթանա, մյուս կողմից տանը, ընտանիքում ամեն ինչ այնքան էլ հարթ չի լինի, թեթև վեճերը չեն բացառվում:

Երկվորյակ

Այսօր այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ պետք է առաջինը գործել, հետո մտածել, քանի որ հայտնվել եք մի վիճակում, երբ շատ երկար եք մտածում, բայց այդպես էլ քայլ չեք կատարում:

Խեցգետին

Ոչ մի լուրջ բան այսօր մի պլանավորեք, քանի որ ավելի մեծ է հավանականությունը, որ մտածածը չի լինի, կամ այնպես չի լինի, ինչպես մտածել եք:

Առյուծ

Լեզվակռվի մեջ մի մտեք, դուք հաղթող դուրս չեք գա, արդյունքում կվնասեք միայն ձեր առողջությունը և նյարդերը:

Կույս

Գործերի գրաֆիկ կազմեք և շարժվեք այդ ժամանակացույցով, հակառակ դեպքում ոչ մի բան չեք հասնի: Երեկոյան սիրելիի կողմից անակնկալ կստանաք:

Կշեռք

Սիրային հարաբերություններում կտրուկ քայլեր մի կատարեք, այս պահին, հավանաբար, ջղայնացած եք և կտրուկ որոշումներ եք կայացնում, բայց թող դրանք մնան ձեր մտքում:

Կարիճ

Կյանքի այս շրջափուլում մոռացեք «ուզում եմ» բառը, խոսքը նյութականի մասին է, մի կողմ դրեք ցանկությունները, եթե ցանկանում եք, որ ֆինանսական դրությունը կարգավորվի:

Աղեղնավոր

Սկսեք զբաղվել ձեր ֆիզիկական և հոգևոր առողջությամբ, դա այս պահին թող ձեզ համար առաջնային լինի, մնացած բոլոր հարցերը լուծելի են, եթե ամուր առողջություն ունենաք:

Այծեղջյուր

Փորձեք այնպես անել, որ օրը խաղաղ անցնի, փորձեք խուսափել կոնֆլիկտից, վիճաբանությունից, պահպանեք ձեր առողջությունը և նյարդերը:

Ջրհոս

Եթե միայնակ եք, 2-րդ կեսին հանդիպելու մեծ հավանականություն կա, այնպես որ մի հրաժարվեք երեկոն ընկերների հետ անցկացնելու առաջարկից:

Ձկներ

Այսօր լավ նորությունների պակաս չեք զգա, որոնք ձեզ շատ կուրախացնեն, նորություններից մեկը կապված կլինի գործնականում ձեր ապագայի հետ: