Չելսին կփորձի ձեռք բերել Լեմարին


Չելսին կփորձի ձեռք բերել Լեմարին
Դեկտեմբեր 13 07:15 2017

Ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարը հետաքրքրել է Լոնդոնի «Չելսիին»:

Ըստ «The Telegraph»-ի, լոնդոնցիները ցանկանում եմ հունվարին առաջարկ անել ֆրանսիական ակումբին: 22-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 80 մլն եվրո: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Արսենալը»:

Նշվում է, որ «Չելսին» առավելություն ունի Լեմարի համար պայքարում, քանի որ լոնդոնյան ակումբը կարող է խաղացողի համար առաջարկել իր ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը: Բացի այդ, ներկայումս մոնեգասկների սպորտային տնօրենը Մայքլ Էմենալոն է, ով ժամանակին եղել է «Չելսիի» տեխնիկական տնօրենը: