Ձմեռային դիմահարդարման հիմնական կանոններն ու գաղտնիքները

Ձմեռային դիմահարդարման հիմնական կանոններն ու գաղտնիքները
Դեկտեմբեր 12 21:09 2017

Տոնային կրեմը ճիշտ օգտագործեք.
Եթե ուզում եք, որ տոնային կրեմը երկար մնա դեմքին, պետք է ճիշտ հիմք քսուք օգտագործեք: Եթե դուք խոնավեցնող ցերեկային քսուկ եք օգտագործում` ընտրեք խիտ կրեմ-դիմափոշի: Իսկ եթե ջրիկ հարթեցնող հիմք եք օգտագործում, ապա ձեզ բնական հիմք ունեցող փափուկ տոնային կրեմ է հարկավոր: Ցուրտ եղանակին ավելի լավ է ընտրել խիտ բաղադրություն ունեցող կրեմներ:


Դիմահարդարման ինչպիսի՞ պարագաներ ընտրել աչքերի համար.
Ցուրտ եղանակին ավելի լավ է օգտագործել կրեմանման ստվերաներկ: Պետք է հրաժարվել ջրիկ սուրմայից:
Ջրակայուն տուշ
Հարկավոր է ընտրել ջրակայուն տուշ:


Ինչպես ներկել շուրթերը.
Մի օգտագործեք շատ չոր եզրագծային մատիտ շրթունքների համար, քանի որ այն օգտագործելու դեպքում, շուրթերը կարող են բորբոքվել ցրտին: Ավելի լավ է յուղոտ շրթներկ օգտագործել և խուսափել փայլատ շրթներկից, որը սովորաբար չորացնող հատկություն ունի: Կարող եք որպես հիմք օգտագործել հիգիենիկ բալզամ: