Հայկական ֆեյսբուքում փթթում է պոռնկությունը. ծառայություն է առաջարկում նաև ուսանող աղջիկը


Հայկական ֆեյսբուքում փթթում է պոռնկությունը. ծառայություն է առաջարկում նաև ուսանող աղջիկը
Դեկտեմբեր 12 21:00 2017

Armtimes.com-ը գրում է. ասում են, որ ամենահին մասնագիտություններից մեկը մարմնավաճառությունն է: Հայաստանում մարմնավաճառությունը փթթում է, հատկապես՝ սոցիալական ցանցերում: Նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ: Թվում էր, թե նրանք կանգնում են միայն մայթեզրերին, այնինչ այսօր պարզ դարձավ, որ այս օղակը արդեն օնլայն հարթակում էլ է աշխատում, մասնավորապես ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Շուրջ մեկ տասնյակ «անհատական մերսուհիներ», որոնք իրենց ծառայություններ առաջարկում են ֆեյսբուքի միջոցով, պատասխանեցին մեր հարցերին: Մասնավորապես՝
23-ամյա Աննա- Ասաց, որ հաճախորդին տեսնելուց հետո, եթե արտաքինը հավանեց՝ «դժգոհ չի թողնի», և ծառայությունը 2 ժամվա համար կարժենա 50 հազար դրամ: Նա նշեց, որ «այս գործի մարդ չէ, համ սովորում է, համ էլ աշխատում, և հազարից մեկ է նման բաներ անում, բայց դե՝ գնալուց նայում է դիմացինի արտաքինին»: Նախընտրելի տեղը՝ Ծղոտներ Վիպ, նոր սարքած համարներն են՝ հատուկ ավտոկայանատեղիով:
22-ամյա Գայանեն՝ կատարում է մերսում և հարաբերություն 40 հազար դրամով, տեղը՝ որտեղ հարմար կլինի հաճախորդին, գնային փոփոխություններ չեն լինում:
25-ամյա Դիանան 25 հազարով սպասարկում է հարաբերություն, նախընտրելի վայր չունի:
Այստեղ ներառված են այն աղջիկները, ովքեր ֆեյսբուքում իրենց հայտարարությունները ներկայացնում են որպես «անհատական մերսում», բայց ինչպես տեսաք, մերսուհու մասնագիտությունը սահուն անցում է կատարում մարմնավաճառության: Նրանցից ոմանց ֆեյսբուքյան ընկերների ցանկում կարելի է հանդիպել նախկին կամ ներկա պաշտոնյաների, եւ հայտնի մարդկանց:


Մանրամասները՝ այստեղ: