Հունվարի 3-ը, 4-ը և 5 կհայտարարվեն աշխատանքային օրեր

Հունվարի 3-ը, 4-ը և 5 կհայտարարվեն աշխատանքային օրեր
Դեկտեմբեր 12 20:33 2017

ՀՀ կառավարությունը մտադիր է կրճատել նախածննդյան օրերի քանակը:

Մասնավորապես, առաջիկա նիստում քննարկվելու է հունվարի 3-ը, 4-ը և 5 աշխատանքային օրեր հայտարարելու մասին որոշման նախագիծը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսականև ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։

Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն և կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։