Ահա, թե ինչու էր արքայադուստր Դիանան բոլոր լուսանկարներում կլատչը կրծքին սեղմում

Ահա, թե ինչու էր արքայադուստր Դիանան բոլոր լուսանկարներում կլատչը կրծքին սեղմում
Դեկտեմբեր 12 19:44 2017

Չնայած արքայադուստր Դիանան երբեք առաջին գեղեցկուհին չէր, հասարակ ժողովուրդը նրան սիրեց, նրա ոճն ընդօրինակում էին միլիոնավոր կանայք, նրան կարելի է ոճի խորհրդանիշ անվանել:
Դիանան ամեն րոպե տեսախցիկների «նշանառության» կենտրոնում էր:
Մամուլն ուշադրությամբ հետևում էր Լեդի Դիի ամեն շարժմանը, լրագրողները նկատում էին նրա զգեստապահարանի ամենափոքր փոփոխությունները:

ԶԼՄ-ները մեկ օրինաչափություն էին նկատել. արքայադուստր Դիանան ուր էլ գնար, միշտ հետը կլատչ էր վերցնում:
Լրագրողները նկատել էին, որ գործնականում բոլոր լուսանկարներում Դիանան պայուսակը սեղմում է կրծքին:
Պարզվում է՝ ոճային աքսեսուարը Դիանան օգտագործում էր ոչ միայն գեղեցկության, այլև պրակտիկ նկատառումներով:

The Telegraph-ի համար բացառիկ հարցազրույցներից մեկում պայուսակների բրիտանացի դիզայներ Անյա Հինդմարչը, ում հաճախորդուհին էր Դիանան, պատմեց կլատչը կրծքի մոտ պահելու գաղտնիքը:
1993 թ. Հինդմարչը նոր էր բացել իր խանութը Չելսիում, որտեղ Դիանան սովորաբար կլատչներ էր փնտրում:

Դիզայները հիշում է, որ Դիանան հաճելի գնորդ էր. «Նա շատ հավատարիմ հաճախորդ էր, ում հետ կարելի էր մեծ հաճույք ստանալ: Նա մեզ մոտ առանց թիկնապահների էր գալիս և գնումներ էր անում առանց ավելորդ իրարանցման»:
Պարզվում է՝ Լեդի Դին կլատչը կրծքին էր սեղմում, որ անհարմար իրավիճակում չհայտնվեր. Դիանան այդ փոքր պայուսակներով լանջաբացվածքն էր փակում: