Մարզային որոշ ճանապարհներին մերկասառույց է


Մարզային որոշ ճանապարհներին մերկասառույց է
Դեկտեմբեր 12 19:38 2017

Դեկտեմբերի 12-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: