7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում

7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում
Դեկտեմբեր 12 16:03 2017

Սույն թվականի դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 12:43-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.590 և արևելյան երկայնության 57.260 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 38 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:

Նախնական տվյալներով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: