Երևանում կայացել է Միսս ԱՊՀ 2017թ. գեղեցկության մրցույթը


Երևանում կայացել է Միսս ԱՊՀ 2017թ. գեղեցկության մրցույթը
Դեկտեմբեր 11 03:50 2017

Երևանում կայացավ «Թոփ մոդել ԱՊՀ» միջազգային մրցույթը, որին մասնակցում էր 21 մոդել ԱՊՀ երկրներից։

Մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յանա Ռուբցովան։ Հայաստանից Սրբուհի Ավանեսյանը ստացավ 2-րդ թոփ մոդել ԱՊՀ» մրցանակը։
«Միսս ոճ» հատուկ մրցանակին արժանացավ Հայաստանի ներկայացուցիչ Մարտա Բաղդասարյանը։ Ի դեպ, Մարտա Բաղդասարյանի անունը մինչև վերջին օրը չէր շրջանառվում որպես մասնակից։
«Նոր դեմք» մրցանակը բաժին հասավ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեդա Սարգսյանին։