Պատմությունն անկանխատեսելի է. ամենաարտասովոր պատմական դեպքերը


Պատմությունն անկանխատեսելի է. ամենաարտասովոր պատմական դեպքերը
Դեկտեմբեր 10 19:12 2017

Պատմությունն անկանխատեսելի է յուրաքանչյուր դիտանկյունից: Այն ներառում է այնպիսի դեպքեր ու իրադարձություններ, որոնց հավատալը չափազանց բարդ է: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Ճակատամարտի ընթացքում վերջին անգամ հեծելազոր օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Գերմանական հետևակային դիվիզիայի հետ մեծ պայքար էր տանում մոնղոլական հեծելազորը: Վերջիններիս անցկացրած ճակատամարտի ընթացքում մոնղոլ հեծյալները տվեցին շուրջ 2,000 զոհ, սակայն միևնույն ժամանակ գերմանացի ոչ մի զինվոր չզրկվեց կյանքից:

 

Հին Չինաստանի թագավորություններից մեկը կոչվում էր Յուէ: Թագավորության ղեկավարը Գոուցզյանն էր, ով պատմության մեջ է մտել իր տարօրինակ արարքի շնորհիվ. նա զորքի առջևում կանգնեցնում էր մահապատժի ենթարկված հանցագործների: Անցկացվող ճակատամարտերից առաջ վերջիններս իրենց իսկ ձեռքերով կտրում էին սեփական գլուխները՝ այդպիսով խուճապի մեջ գցելով հակառակորդին:

Միացյալ Նահանգների աստղաշերտավոր դրոշի էսքիզը մշակել է ամերիկացի ավագ դպրոցի աշակերտ Ռոբերտ Քսեֆտը` դպրոցական հանձնարարության շրջանակներում, որի համար նա ստացել է բավականաչափ համեստ գնահատական` Բ (մեզ մոտ այն համարժեք է 7-ին: Երբ նրա նկարն ընտրվել է որպես ազգային խորհրդանիշ, հայրենասիրությամբ տոգորված ուսուցիչը գնահատականը վերափոխել է Ա-ի:

 

Հռոմեական կայսրության մեծագույն բարգավաճման շրջանում նրա տիրապետությունն ընդարձակվել էր` կազմելով մոտ 2.51 միլիոն քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք: Սակայն պատմության մեջ խոշորագույն կայսրությունների ցուցակում Հռոմեական կայսրությունը զբաղեցնում է ընդամենը տասնիններորդ:

 

1911 թվականից Չինաստանում տղամարդկանց արգելվում է հյուսքեր ունենալ: Բանն այն է, որ չին ժողովրդին ճնշելու համար մանջուրները, որոնք իշխում էին Չինաստանը 1644-1911 թվականներին, պարտադրում էին իրենց ավանդույթներն ու մշակույթը` մասնավորապես բոլոր տղամարդկանց մահապատժի սպառնալիքով ստիպելով սափրել գլխի մի հատվածը եւ հյուսքեր պահել: 1911 թվականին մանջուրների գերդաստանը դադարում է կառավարել Չինաստանում, որից հետո հյուսքեր պահելու արգելքը հանվում է:

 

Ալեքսանդր Մակեդոնացին հայտնի է եղել իր լրտեսական գործելակերպով: Նա ստիպում էր իր զինվորներին նամակներ գրել հարազատներին եւ բացում էր դրանք: Այն զինվորներին, ովքեր չէին կարողանում հիացական խոսքեր գտնել գալիք հաղթանակների հետ կապված եւ հզոր մարտական ոգի չէին ցուցաբերում, կախում էին կայսեր հրամանով:

Մ.թ.ա. 480 թվականին մեծագույն բարգավաճման շրջանում Պարսկական առաջին կայսրության տակ էր գտնվում աշխարհի բնակչության 44 տոկոսը:

 

Միացյալ Նահանգների սահմանադրությունը լի է ուղղագրական եւ քերականական սխալներով: