«Պլյուս սայզ» աղջիկը գովազդում է սպորտային հագուստ և չի պատրաստվում նիհարել

«Պլյուս սայզ» աղջիկը գովազդում է սպորտային հագուստ և չի պատրաստվում նիհարել
Դեկտեմբեր 10 21:15 2017

Ֆեշն բլոգեր Աննա Օ՝Բրայանը փորձում է իր կյանքով ոգեշնչել մնացածին: Այս գեր ամերիկուհին պայմանագիր է կնքել սպորտային բրենդներ Academy Sports-ի և Outdoors-ի հետ ու գովազդում է գեր մարդկանց համար նախատեսված սպորտային հագուստ:

Նա կշռում է ավելի քան 150 կգ: Օգտատերերի մի մասը քննադատում է նրան ու տեղադրած լուսանկարները, իսկ բլոգերը պատասխանել է վատ մեկնաբանություններին.«Երբ մենք որոշում ենք սպորտով զբաղվել, առաջին հերթին գնում ենք խանութ՝ սպորտային հագուստ առնելով, իսկ երբ գեր կինը գնում է ու իր համար իր չափի հագուստ չի գնում, ընկճվում է, ես փորձում եմ ոգեշնչել մարդկանց»: