Ինչպես ազատվել հետծննդաբերական քաշից կամ ավելի չգիրանալ. կարևոր խորհուրդներ


Ինչպես ազատվել հետծննդաբերական քաշից կամ ավելի չգիրանալ. կարևոր խորհուրդներ
Դեկտեմբեր 10 21:30 2017

Ազատեք ձեր մտքերը
Եթե դուք անհանգստացած կամ նյարդային եք, չեք կարող վերահսկել այն, ինչ կատարվում է ձեր կյանքում: Ձեր օրգանիզմը, որպես կանոն, արձագանքում է արյան մեջ սթրես հորմոններ` կորտիզոլ ու ադրենալին արտադրելով: Երբ դուք վտանգի մեջ եք, այս հորմոնները ձեր օրգանիզմին տալիս են այն ուժը, որով կարող եք փախչել, օրինակ, թշնամուց: Բայց երբ այս հորմոններն առաջանում են զգացմունքային հարթությունում, դրանք վերածվում են հոգնածության, ապատիայի եւ վերջապես քաշի ավելացման կամ հակառակը: Կորտիզոլի բարձր մակարդակը ձեզ մոտ առաջացնում է յուղոտ, քաղցր, աղի ու խրթխրթան կերակուրների ցանկություն: Իհարկե, ձեր ազատ ժամանակը հիմա շատ քիչ է, բայց փորձեք անել այն, ինչ խորհուրդ կտանք ստորեւ.

Քնեք, երբ փոքրիկը քնած է
Դա նշանակում է թույլ տալ մայրիկին, որ ձեր փոխարեն անի լվացքը կամ հավաքի տունը, ամուսինը օգնի լվանալ ափսեները եւ այլն: Հավելյալ քունը կօգնի ձեզ արտամղել սթրեսը: Ցանկացած բաց թողնված քուն առաջացնում է ինսուլինակայունություն` մի բան, որը բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա: Մինչդեռ նորմալ նյութափոխանակության պարագայում են այրվում ճարպերը: Այս մասին վկայում է Կլինիկական էնդոկրինոլոգիայի եւ նյութափոխանակության ամերիկյան ամսագիրը:

Գնացեք մերսումների
Վերջին հետազոտությունները վկայում են, որ մասնագիտական մերսումները զգալիորեն նվազեցնում են կորտիզոլ սթրես հորմոնը եւ ավելացնում լավ ինքնազգացողության օքսիտոցին հորմոնը:

Զբոսնեք
Եթե եղանակը թույլ է տալիս, փոքրիկի հետ գնացեք զբոսանքի: Եթե ոչ, փորձեք կարճ ժամանակով դուրս գալ տանից միայնակ ու քայլել: Բնության գրկում կամ պարզապես զբոսայգիներում զբոսանքը նույնպես լիցքաթափում է մարդուն` թոթափելով սթրես հորմոնները:

«Ինձ համար» 6 րոպե
Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ընդամենը 6 րոպե ընթերցանությունը կարող է հանգստացնել լարված նյարդերը եւ մոտ 70 տոկոսով փոքրացնել սթրեսը: Բայց եթե գրքերը ձեզ համար չեն, միացրեք պլանշետը, լսեք երաժշտություն: Երաժշտությամբ հնարավոր է սթրեսը հանել մոտ 60 տոկոսով: Կամ պարզապես պատրաստեք մեկ բաժակ թեյ ու մնացեք մենակ: Այն կիսով չափ կնվազեցնի սթրեսը: .

Ահա սթրեսից ազատվելու մի քանի միջոց.
Սպորտ (զբոսանք, լող, յոգա, վազք, պար, պարանով թռչկոտում, կարդիո վարժանք)
Տաք ցնցուղ
Համակարգիչ, հեռախոս կամ պլանշետ
Մի բաժակ սուրճ կամ թեյ խաղաղ ու լուռ միջավայրում
Գրքեր
Երաժշտություն
Կինո
Խանութներ
Ցուցահանդես
Թատրոն



loading...