Իբրահիմովիչ. Ցանկանում եմ ամեն գնով նվաճել ՉԼ-ի գավաթը


Իբրահիմովիչ. Ցանկանում եմ ամեն գնով նվաճել ՉԼ-ի գավաթը
Դեկտեմբեր 9 15:06 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ ցանկանում է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը;

Ըստ շվեդի` որքան էլ որ ՉԼ-ի տիտղոսը բաղձալի է, նա չէր փոխի իր բոլոր նվաճումները ՉԼ-ում հաղթանակի հետ:

«Ինձ մեկ նվաճում է պակասում: Ցանկանում եմ ամեն գնով նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Սակայն միաժամանակ հասկանում եմ, որ կան ֆուտբոլիստներ, որոնք նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը և կորել ասպարեզից:

Ամեն դեպքում, չէի փոխի 33 տիտղոսներս մեկ Չեմպիոնների լիգայի գավաթի հետ, քանի որ ամեն տարի ցույց եմ տվել իմ բարձր մակարդակը»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն: