ԱԱԾ փոխտնօրեն Մելքոնյանի գործերը լավ են. աճել են դրամական միջոցները․ «Փաստ»

ԱԱԾ փոխտնօրեն Մելքոնյանի գործերը լավ են. աճել են դրամական միջոցները․ «Փաստ»
Դեկտեմբեր 9 10:10 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ–ՀԳՎ պետ Ստեփան Մելքոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2016 թ. տարեկան հայտարարագիրը:

Մելքոնյանը նախորդ տարվա իր տարեկան հայտարարագրում որևէ գույք չի հայտարարագրել: Փոխարենը ունեցել է փոխառություններ. տարեսկզբին դրանք կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ, այնուհետև տարվա ընթացքում կրկնապատկվել և տարվա կեսին կազմել 2 միլիոն 400 հազար դրամ: Արդեն 2016 թ. վերջին այս բոլոր փոխառությունները վերադարձվել են նրան:

Դրամական միջոցները նախորդ տարի բավական ավելացել են, եթե տարեսկզբին նա ունեցել է 12 հազար եվրո, ապա արդեն տարեվերջին՝ 14 հազար եվրո ու 8 հազար ամերիկյան դոլար: Տարեկան եկամուտները կազմել են 12 միլիոն 113 հազար դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում