Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել Մովսես Հակոբյանը. «Հրապարակ»

Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել Մովսես Հակոբյանը. 
«Հրապարակ»
Դեկտեմբեր 6 13:04 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանն աշխատանքից ազատվել է աշխատանքային պարտականությունների մեջ «թերանալու» պատճառով, բայց չասաց, թե ինչում է թերացել։

Մեզ հաջողվեց պարզել, որ Բաղմանյանից վաղուց ուզում էր ազատվել ԳՇ պետ Մովսես Հակոբյանը, վերջին կաթիլը լրացրել է զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունի հետեւանքով զոհված 3 զինծառայողների մահը, չնայած Բաղմանյանին առնչվող այլ, այդ թվում եւ կոռուպցիոն խնդիրներ կային: ՊՆ-ում կարծում են, որ Բաղմանյանի պաշտոնը կվերացվի՝ ԳՇ պետն ուներ 3 տեղակալ, կմնան երկուսը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում