Նավթի համաշխարհային գները նվազում են


Նավթի համաշխարհային գները նվազում են
Հունվար 9 14:41 2017

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:

Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսները նվազել են 0.44%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 53.75 դոլարի:

Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, նվազել են 0.33%-ով եւ հասել 56.91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: