Ավտոմեքենա է այրվել


Ավտոմեքենա է այրվել
Նոյեմբեր 20 10:54 2017

Նոյեմբերի 19-ին, ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում այրվում է ավտեմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իտալական թաղամասի սկզբնամասում «Opel Astra G» մակնիշի 38 MP 726 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1992 թ. ծնված Մ. Օ.) շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել շարժիչի հովացման աշխատանքներ: