Երեւանում հարբած տղամարդը դանակով հարձակվել է վարորդի եւ ուղեւորների վրա

Երեւանում հարբած տղամարդը դանակով հարձակվել է վարորդի եւ ուղեւորների վրա
Նոյեմբեր 20 09:30 2017

Երեւանում նոյեմբերի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը դանակով փորձել է վնասել երթուղային ավտոբուսի վարորդին եւ ուղեւորներին, հայտնում է NEWS.am-ը։

NEWS.am-ին ականատեսները պատմեցին, որ թիվ 44 համարի երթուղայինի վարորդը պահանջել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ուղեւորին իջնել ավտոբուսից, ինչից վերջինս բորբոքվել է, հանել դանակն ու փորձել վնասել վարորդին, ինչպես նաեւ մյուս ուղեւորներին: Բարեբախտաբար, մարդկանց մի կերպ հաջողվել է զինված տղամարդուն իջեցնել ավտոբուսից:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում