ԱՄՆ -ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օխլաղչյանի շնորհավորանքը ArmDay.am- ին

ԱՄՆ -ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օխլաղչյանի շնորհավորանքը ArmDay.am- ին
Նոյեմբեր 20 01:00 2017

Շնորհավոր 1-ամյա հոբելյանդ ArmDay. am:Հայաստանյան լրատվական դաշտում մեկ տարին հաղթահարելն ու մշտական լսարանի վստահությանն արժանանալն արդեն հաջողություն է ու հաղթանակ: Պատահականություն չէ, որ Լոս Անջելեսյան ARTN հեռուստաընկերության հեռուստադիտողը նույնպես ARTN լրատվականի եթերում հետևում է ձեր ամենօրյա անաչառ ու անկողմնակալ լրատվությանը: Դա է մեր՝ ARTN-ARMDAY համագործակցության լավագույն գնահատականը:

Իսկ մեր համագործակցությունը, վստահ եմ,  շուտով կունենա նորանոր զարգացումներ: Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերության ողջ աշխատակազմի և իմ անունից:

ARTN հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն ՝ Ռոբերտ Օղլախչյան