Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ. Մարուքյանը կդիմի Կառավարություն

Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ. Մարուքյանը կդիմի Կառավարություն
Նոյեմբեր 20 00:36 2017

Ինքս լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ և բազմաթիվ քննարկումներ ունենալով այլ սահմանադրագետների հետ, եկել ենք այն եզրահանգման, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10֊ի որոշումից միանշանակ բխում է, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Վաղը Լուսավոր Հայաստան կուսակցությունից այդպիսի պահանջով և անհրաժեշտ հիմնավորումներով դիմում կուղարկվի ՀՀ Կառավարություն՝ պահանջելով կյանքի կոչել ՍԴ որոշումը։
#ՈչՄանդատագողությանը

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի գրառումը: