Մեծ Բրիտանիայի 91-ամյա թագուհին ձիով զբոսանք է կատարել


Մեծ Բրիտանիայի 91-ամյա թագուհին ձիով զբոսանք է կատարել
Նոյեմբեր 19 23:19 2017

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին այսօր առավոտյան՝ իր պլատինե հարսանիքին ընդառաջ, ձիով զբոսանք է կատարել Վինձոր ամրոցի մոտակայքում: Հայտնի է, որ ձիարշավը թագուհու ամենասիրելի սպորտաձևն է:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 91-ամյա թագուհին զբոսնել է իր սիրելի սև պոնիով: Վաղը լրանում է թագուհու և Էդինբուրգի 96-ամյա դուքս Ֆիլիպի ամուսնության 70-ամյա հոբելյանը: Միապետական զույգն ամուսնացել է 1947-ի նոյեմբերի 20-ին:



loading...