Դուբայում ներկայացրել են ամենաթանկ ավտոմոբիլներից մեկը՝ ոսկե սպորտքառը

Դուբայում ներկայացրել են ամենաթանկ ավտոմոբիլներից մեկը՝ ոսկե սպորտքառը
Նոյեմբեր 19 11:54 2017

Դուբայի ավտոսալոնում ներկայացրել են Icona Vulcano Titanium ավտոմոբիլը՝ տիտանի եւ ածխածնային մանրաթելի կորպուսով: Տեսանյութում պատկերված է, թե ինչ տեսք ունի աշխարհում ամենաթանկ ավտոմոբիլներից մեկը։

1,6 տոննա քաշով սուպերքառը ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառքի է հասնում 2,8 վայրկյանում, կարող է զարգացնել ժամում 355 կիլոմետր արագություն, ունի 6,1 լիտր ծավալով շարժիչ եւ 679 ձիաուժ հզորություն: Ավտոմեքենան պատրաստված է ձեռքով, դրա արժեքը կազմում է շուրջ 2,5 միլիոն եվրո, ինչը Icona Vulcano Titanium-ը դարձնում է ախարհում ամենաթանկ ավտոմոբիլներից մեկը:

Մշակողների խոսքով՝ սուպերքառն ստեղծելիս իրենց համար ոգեշնչման աղբյուր է ծառայել Lockheed SR-71 Blackbird ինքնաթիռը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: