2018 թվականը՝ Դեղին Հողե Շան տարի.ինչ է սպասվում


2018 թվականը՝ Դեղին Հողե Շան տարի.ինչ է սպասվում
Նոյեմբեր 11 19:22 2017

Համաձայն արևելյան օրացույցի՝ 2018 թվականի փետրվարի 16-ին Կարմիր Կրակե Աքաղաղը իր գահը հանձնում է Դեղին Հողե Շանը: Շունը անհանգիստ կենդանի է, որն ամբողջ տարին պահպանելու է ձեր երջանկությունն ու հանգստությունը:

 

Շունը արդարամտության չափանիշն է, քանի որ նա երբեք չի հանձնվում: Նրա տարում, կարող եք վստահ լինել, ամեն ինչ արդարացի կլինի:

Հաջորդ տարի յուրաքանչյուրը կարող է իրականացնել իր մտքին եկածը, քանի որ Շունը ևս հարձակվում է՝ չմտածելով հետևանքների մասին: Թեպետ Շունը փոփոխություններ չի սիրում, չի սիրում փոխել իր բույնը, բայց 2018-ին շատ մարդիկ կարող են բարելավվել իրենց կենցաղային պայմանները: Կարևոր պայմանն է՝ հավատալ հրաշքներին:

 

Շունը երբեք փոխարենը ոչինչ չի պահանջում, առանձնակի հարմարավետության կարիք չի զգում, բայց կենդանին երջանիկ կլինի, եթե դուք շրջապատված լինեք այնպիսի իրերով, ինչպես վայել է թագավորներին և թագուհիներին:

Հաջորդ տարի, առանց խղճի խայթի, կարող եք վազել գնումների՝ ձեռք բերելով շքեղ հագուստներ:

 

Գլխավորն այն է, որ 2018 թվականը դիմավորեք ընկերասիրության և ազնվության մթնոլորտում: Անգամ ձեր հակառակորդներին և ընդդիմախոսներին չպետք է խաբեք և խաղաք առանց կանոնների. շան տարում դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

Ի՞նչ կանոնների պետք է հետևել, որպեսզի շունը Ձեզ երջանկություն բերի…

 

 Դեղին Հողե Շան տարում մեծ դեր կխաղան ձեր կյանքում ձեր ընկերները: Մտերիմներին դուք ակնթարթորեն հոտով կզգագ, իսկ կեղծավորները ինքնըստինքյան կհեռանան:

Դեղին Հողե Շունն իր ատամները 2018-ին հազվադեպ ցույց կտա, սակայն ամեն մեկի առաջ հետևի ոտքերի վրա չի էլ կանգնի. կարևոր է, որ միշտ աշխատեք ձեզ վրա:

Կարևոր է նաև, որ Շան տարում մանրուքներով չտարվեք, ձեր առջև ծառացած խնդիրները լուծեք դիվանագիտորեն, անարդար քայլերի չդիմեք, չզազրախոսեք, հավատաք մարդկանց: Վստահեցնում ենք, որ այդ դեպքում տանտերը ուրախ կշարժի պոչիկը՝ վերածելով Ձեր կյանքը հեքիաթի:



loading...