Այսօր երևաց մեր հասարակության երկվությունը

Այսօր երևաց մեր հասարակության երկվությունը
Հոկտեմբեր 31 03:50 2017

Այսօր երևաց մեր հասարակության երկվությունը։
Շատերը, ովքեր ոչ վաղ անցյալում արադարացնում էին բիլիարդանոցի պատանդառուին, ասելով, որ մի լրբի պատճառով մի տղու կյանքը խլեցին և այլն, այսօր պահանջում են գլխից խփել, քառատել, ցցի վրա նստացնել ու գլխատել այսօրվա պատանդառուին։
Իհարկե ոչ բոլորը, բայց շատերը։
Իսկ պատճառը այն էր, որ էն ժամանակ պատանդ էր «կասկածելի վարքի տեր» աղջիկ, իսկ հիմա՝ 4 տարեկան անմեղ երեխա։
Իհարկե ցանկացած մեկը պետք է հասկանա, որ պատանդի անձը կապ չունի, թեկուզ դա լիներ վենետիկյան կճղակավոր պոռնիկ, պատանդ չի կարելի վերցնել, բայց մենք դեռ հեռու ենք նման ընկալումներից։ Պատանդի անձը շատ կարևոր է մեր համար գյուլելու կամ չգյուլելու եզրակացություն անելու համար։
Անձամբ ես ինչպես անվերապահորեն արդարացնում են նախկին պատանդառուին խփելը, նույնպես էլ կարդարացնեի այսօր, եթե նման ելքով ամեն ինչ ավարտվեր, անգամ եթե պատանդը լիներ ոչ թե երեխան, այլ միջին վիճակագրական լրբի տղա կաոռուպցիոներ չինովնիկ, որոնք այսօր տառականի պես վխտում են մեր պետական ապարատում։ Այո, իրանց կարելի է ու պետք է ցմահ փտցնել բանտում, որովհետև դա է պահանջռում օրենքը, բայց չի կարելի պատանդ պահել, որովհետև օրենքը նման տիպի ազատազրկում, թեկուզ կարճաժամկետ, ինչպիսին պատանդառությունն է, չի նախատեսում։
Ի դեպ, ԱՄՆ-ում նույնիսկ մարդասպանության համար կարող ավելի մեղմ պատիժ սահմանվել, քան անձին ապօրինի ազատությունից զրկելու համար, որի համար կարող են նույնիսկ ցմահ ազատազրկման դատապարտվել։ Եթե չգիտեիք, իմացեք, ոնց էլ չլինի, Գրին քարտի խաղարկությանը մասնակցելիս կլինեք։


Վլադ Հովհաննիսյան. Ֆեյսբուք