2017թ. 9 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 16,2%-ով


2017թ. 9 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 16,2%-ով
Հոկտեմբեր 25 16:32 2017

2017թ. 9 ամիսների ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 16,2%-ով, իսկ բացահայտման արդյունավետությունը՝ 2,3%-ով (82,9%-ից 85,2%): Դրան զուգընթաց 10,4%-ով աճել են թմրամիջոցների իրացման դեպքերը , իսկ բացահայտման արդյունավետությունն աճել է 3,3%-ով (69,7%-ից 73,0%):
Այս ենթատեքստում առավել կարևոր է հաշվետու ժամանակահատվածում ապօրինի շրջանառությունից հանված թմրամիջոցների քանակական ցուցիչը. հայտնաբերվել և առգրավվել է 156 կգ 451 գրամ (10 կգ 736 գրամ) տարբեր տեսակի թմրամիջոց, 135,854 գրամ (30,23 գրամ) հոգեմետ նյութ, 1650,11 մլ (351,63 մլ) պրեկուրսոր: «Կանեփ-կակաչ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 83 տոննա 837 կգ վայրաճ կանեփի կանաչ զանգված (73 տոննա 780 կգ) և 59,5 կգ կակաչի կանաչ զանգված (56,5 կգ):

Ոստիկանության ԶԼՄ-ների բաժնի պետ Էդգար Ջանոյանի գրառումը:



loading...