Նա գող է, վատ մարդ է, չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել.Ջիգարխանյան

Նա գող է, վատ մարդ է, չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել.Ջիգարխանյան
Հոկտեմբեր 24 00:53 2017

Արմեն Ջիգարխանյանն անմիջապես հասկացրել է, որ թեև գնացել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Պուստ գովորյատ» ծրագիր, իր անձնական կյանքի մանրամասները լայն հանրությանը պատմել չի պատրաստվում: Նա ուզում է հնարավորինս շուտ վերադառնալ աշխատանքի թատրոնում, հայտնում է dni.ru-ն:

«Իսկ այս կյանքը կյանք չէ: Սա թերմացք է»,- բնութագրել է Ջիգարխանյանն իր անձնական կյանքի մանրամասներն իմանալու լրագրողների ձգտումը: Մի նեղացեք, որովհեև ինձ համար նույնպես ցավոտ է»,- բացատրել է նա իր կոշտ դիրքորոշումը: Դերասանն ասել է, որ ուզում է հնարավորինս շուտ վերադառնալ աշխատանքին թատրոնում և հուսով է, որ այնտեղ իր և իր երիտասարդ կնոջ հետ տեղի ունեցած պատմությունը չի ազդի տեղի ունեցողի վրա:

Ջիգարխանյանը նաև նշել է, որ իր առաջին կնոջ՝ Տատյանա Վլասովայի մոտ վերադառնալ չի պատրաստվում:


Արդեն մի քանի օր ԶԼՄ-ներում քննարկում են Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի ընտանեկան դրաման: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամուսինները մտադիր են բաժանվել: Ջիգարխանյանին մեկնաբանությունների համար դիմել են Անդրեյ Մալախովը և Դմիտրի Բորիսովը, ում նա պատմել է, որ երբեմնի սիրելի կնոջը գող է համարում և իսկապես մտադիր է բաժանվել: «Նա գող է, վատ մարդ է: Չեմ ուզում նրան տեսնել և ճանաչել»,- ասել է դերասանը: